A
A
«Մերձավոր Արեւելքում պատերազմները օդում չեն հաղթում» (տեսանյութ)
ՌԴ- ի նպատակը Սիրիայի նախագահ Բաշար Ալ- Ասադի իշխանության պահպանումն է։ Համոզված է արեւելագետ Սուրեն Մանուկյանը։ Այս իսկ պատճառով էլ ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն հավանություն է տվել երկրի սահմաններից դուրս ռուսական զինված ուժերի օգտագործմանը։ Զինված ինքնաթիռները ռմբակոծում են որոշ տարածքներ եւ Ասադի բանակը առաջ է շարժվում. «Պետք է հասկանալ, որ Մերձավոր Արեւելքում պատերազմները օդում չեն հաղթում։ Մերձավոր Արեւելքում հաղթում են ցամաքում ցամաքային զորքերը։ Բայց արդյո՞ք Ասադն ունի այն ռեսուրսը, որ ռմբակոծությունից հետո ազատած տարածքները լցնի իր զորքերով, այդ պահին ես խիստ կասկածում եմ»,- նշեց Սուրեն Մանուկյանը։ Ռուսաստանը վերջին օրերին Սիրիա է ուղարկել 24 ռազմական ինքնաթիռ, եւ 15 ուղղաթիռ։ Մանրամասները՝ տեսանյութում