Մարզահամերգային համալիրի սեփականատերը նորից փոխվել է. hetq.am
Սեպտեմբերի 1-ին փոխվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատերը։ Նոր սեփականատերը ԱՄՆ քաղաքացի Վահագ Դինո Ավադիսյանն է։ Օգոստոսի 13-ին կառավարությունը որոշեց մարզահամերգային համալիրն օտարել 30 մլն դոլարով: Հիշեցնենք, որ 2005-ի սեպտեմբերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 7,5 մլն դոլարով պետությունը վաճառել էր «ԲԱՄՕ» ընկերությունների խմբի հիմնադիր Մուրադյան եղբայրներին: 2013-ի նոյեմբերին, սակայն, կառավարությունը, հանձին ֆիննախի ու ՊՆ-ի, համալիրի սեփականատեր «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի դեմ դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով բռնագանձել 10,2 մլրդ դրամ (ընկերությունն այս չափով վարկային պարտավորություն ուներ կառավարության առաջ): Դատարանը բավարարել էր հայցը, 2014-ի մայիսին հարկադիր աճուրդի էր հանվել մարզահամերգային համալիրի գույքը, որը գնորդ այդպես էլ չունեցավ ու օգոստոսին պետականացվեց հենց 10,2 մլրդ-ով: Համալիրն անցավ ՊՆ-ի հաշվեկշիռ, իսկ արդեն մեկ տարի անց՝ այս տարվա օգոստոսին, կրկին վաճառվեց արդեն 30 մլն դոլարով, գնորդը մի շարք պարտավորություններ ստանձնեց: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում