Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդյո՞ք մեզ մոտ կկարողանան իրականացնել ՀՀ-Իրան երկաթգծի կառուցումը (տեսանյութ)

Տնտեսություն
1136bd320b747f8a78d3caacb90152ba

Իրանագետ Գոհար Իսկանդարյանի համոզմամբ՝ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը փայլուն ծրագիր է։ «Բայց այդ իրականություն դարձնելու համար 3 մլրդ դոլարից ավելի գումար է անհրաժեշտ։ Արդյո՞ք Չինաստանը, որը խոստացել է, կտրամադրի այդ գումարը, և արդյո՞ք մեզ մոտ կկարողանան դա իրականացնել։ Հյուսիս-հարավ ճանապարհի դեպքում էլ մեծ հույսեր կային։ Շուտով ծրագիրն ավարտվում է, բայց աշխատանքի կեսի կեսն էլ չենք տեսնում»։ Ծրագիրն, անշուշտ, շահեկան է նաև Չինաստանի համար՝ Մետաքսի ճանապարհի առումով։ «Նրանց համար 7-8 նոր ճանապարհ է բացվում»,-շեշտեց տիկին Իսկանդարյանը։ Ծրագրի իրագործման հարցում, այնուամենայնիվ, մեր իշխանությունների մոտ քաղաքական կամք իրանագետը տեսնում է։ Երկաթգծի առկայությունը մեր երկրին կհանի շրջափակումից։ «Մեր առջև կբացվեն ծովեր, օվկիանոսներ»։ Իրանը մեր երկրի համար կարևոր գործընկեր է նաև էներգետիկ առումով։ «Այն, որ էներգետիկ փոխանակություն է լինում. ամռանը մենք ենք իրենք էլ.էներգիա տալիս, ձմռանն իրենք՝ մեզ, դա շատ լավ գործակցություն է»։