Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սահմանամերձ գյուղում չեն կարողանում միս մթերել (տեսանյութ)

Հասարակություն
CRKPmjtlRXc

Տավուշի մարզի Չորաթան գյուղ այցելել դժվար է ոչ միայն սահմանամերձ լինելու հանգամանքով։ Հեռավոր այս գյուղ պետք է հասնել մի ճանապարհով, որը դժվարանցանելի է։ Ընդհանրապես՝ այս գյուղ հյուրեր շատ չեն լինում, բայց   վերջին կրակահերթերից հետո՝ հատկապես լրագրողներն են սկսել հետաքրքրվել։ Բարեբախտաբար, այս անգամ մարդկային զոհեր չկան, միայն մեկ մեքենա է վնասվել. «Կարծես թե սառույցը կոտրվեց, տարբեր լրատվամիջոցներից հաճախ են գալիս»,- ասում է Չորաթանի գյուղապետի տեղակալը։  Աշխարհում երկու Քալանթար Քալանթարյան կա, որոնցից մեկն էլ ես եմ։ Ասում է գյուղապետի տեղակալը։ Հումորը հումոր, բայց գյուղի խնդիրները ոչ մի պահ չեն մոռանում։ «Ունենք անասնապահական մթերքի իրացման խնդիր, հատկապես մսի խնդիր, որը տարիներ շարունակ մեր գյուղի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրն է»։  Քալանթար Քալանթարյանն ասում է՝ խնդրի լուծման առաջարկներ միշտ է անում. «Մսի ընդունման կետեր, թեկուզ տարածաշրջանում չկա այդպիսի կետ, որից, իհարկե, կօգտվեն, թեկուզ Բերդում, Իջեւանում, որ լինի այդպիսի կետ՝մեր ժողովուրդը կօգտվի դրանից»։ Հատկապես առաջնահերթ է խմելու ջրի խնդիրը։ «Երաշտ տարիներին մեր աղբյուրները ցամաքում է, բարակում է, ջուրը չի բավականացնում։ Ինչքան բնական աղբյուրներ կան տեղափոխել են գյուղ՝ ինքնահոս վիճակով, բայց դա էլ չի բավականացնում»։  Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ գյուղում կառուցվել է այս հուշաղբյուրը՝ համագյուղացի 5 զոհված ազատամարտիկների հիշատակին։ «Հուշաղբյուրը կառուցեցինք, բայց ջուրը չենք կարողացել բերենք. գումար չկար։ Եւ մի մասը արդեն տվեցիք»,-ասում է գյուղապետը։  Էջմիածնի քաղաքապետարանի նվիրաբերած 1 մլն դրամով ջրի խնդիրը ամբողջությամբ չի լուծվի։ Եւս այդքան գումար հայթայթելու դեպքում՝ 60 ընտանիք ջուր կունենա։