Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը պատվավոր կոչումներ է շնորհել

Պաշտոնական
266dafc7ab6b13105532dcbab9fa5d45

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Համաձայն հրամանագրի` գիտության եւ կրթության զարգացման, մատաղ սերնդի ուսուցման ու դաստիարակության գործում ունեցած վաստակի համար եւ Ուսուցչի օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ են շնորհվել.   Գիտության վաստակավոր գործչի` Ալբերտ Ալեքսանյանին Արցախի պետական համալսարանի ընդհանուր եւ կիրառական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վաստակավոր մանկավարժի` Աիդա Գրիգորյանին «Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Արեգա Իշխանյանին «Ստեփանակերտի Թ.Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպության դասախոս Ռայա Մուսայելյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աշխատակազմի կրթության եւ գիտության վարչության պետ :   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ