«Երբեք ամուսնուս պաշտոնը չեմ չարաշահել». Ռիմա Դեմիրճյան (տեսանյութ)
Եթե կինը չի խանգարում, ուրեմն արդեն օգնում է։ Կես կատակ կես լուրջ սիրում էր կրկնել հասարակական ու քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանը։ Նրա կինը՝ տիկին Ռիման հիշում է այս թեկուզ կես կատակ բառերը`հաշվի առնելով, որ երբեք չի միջամտել ամուսնու գործերին։ «Ես էլ տան տիրուհին էի, բայց Կարենի գործերին երբեք չեմ խառնվել։ Եթե նա չի ունեցել կարիքը, չի ասել, որ կարծիք է ուզում լսել, չեմ խառնվել։ Ամեն մեկս իր սահմանը գիտեր ու դժվարություն չի եղել»։ Այսօր Ռիմա Դեմիրճյանի 82- ամյակն է ։ Չի պատկերացնում , թե ինչ անակնկալ կաներ ամուսինը, եթե կենդանի լիներ։ Ընդհանրապես, Կարեն Դեմիրճյանը անակնկալներ հաճախ չի արել , ժամանակ չուներ, ժպիտով ասում է տիկին Ռիման։ Սակայն երբեք չի մոռանա իր 35 ամյակը։ Ամուսինը կրկին խանութ մտնել չէր հասցրել ու արդյունքում կնոջը նվիրել էր սեփական ժամացույցը։ «Դա ամենաթանկ նվերն էր, որովհետեւ դա իր սիրած ժամացույցն էր, որովհետեւ նա հիշեց, որովհետեւ հանեց ձեռքից ու իմ ձեռքին կապեց»: Երկար տարիներ դասախոսելով պոլիտեխնիկական համալսարանում՝ Ռիմա Դեմիրճյանն ասում է՝ երբեք ամուսնու ունեցած պաշտոնը չի չարաշահել։ Մշտապես զգուշացել է, որ իր արարքները չկապեն ամուսնու պաշտոնի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում