Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ

Պաշտոնական
jan

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Տեր-Մերկերյանների ընտանիքին՝ հանրահայտ ջութակահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ: «Ժան Տեր-Մերկերյանը հայ երաժշտական մշակույթի ամենավառ ներկայացուցիչներից էր: Նրա կատարողական արվեստը և մանկավարժական գործունեությունը էապես նպաստել են Հայաստանում դասական արվեստի զարգացմանն ու հարստացմանը: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի երաժշտի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: