Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատ» - «Միկա» հանդիպումը տեղափոխվեց

Սպորտ
sport-xaxacank

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը փոփոխություններ է կատարել բարձրագույն եւ առաջին խմբերի խաղացանկերում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, առաջնության 9-րդ տուրի «Արարատ» - «Միկա» հանդիպումը տեղի կունենա «Հանրապետական» մարզադաշտում, հոկտեմբերի 5-ին, ժամը 18:00-ին (նախկին խաղացանկով այն պետք է կայանար հոկտեմբերի 4-ին): Դրա պատճառով առաջին խմբի առաջնության 9-րդ տուրի «Արարատ-2» - «Միկա-2» հանդիպումը հոկտեմբերի 5-ից տեղափոխվել է հոկտեմբերի 6-ին: