Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը 4 աստիճանով բարելավեց իր վարկանիշը

Սպորտ
aronyan

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակները: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը անցած ամսվա համեմատ չորս աստիճանով բարելավել է իր վարկանիշը եւ հոկտեմբերի 1-ի դրությամբ զբաղեցնում է 7-րդ տեղը: Առաջին հորիզոնականը վստահորեն գրավում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որն դեռեւս 34 միավորով առաջ է երկրորդ տեղում գտնվող Հիկարու Նակամուրայից: Կայծակնային եւ արագ շախմատի վարկանիշային աղյուսակներում Լեւոն Արոնյանը 5-րդն է: Նա աշխարհի այն չորս շախմատիստներից մեկն է, որոնք ընդգրկված են երեք վարկանիշների առաջին տասնյակներում: