Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը երիտասարդ զբոսաշրջիկների համար գրավիչ չէ. Ադիբեկյան

Կարևոր լուրեր Հասարակություն
300px-Tatev_Monastery_from_a_distance

Զբոսաշրջությունը կարող է դառնալ արդյունաբերական ոլորտ, բայց դրա համար պետք է լուրջ, պետական ծրագրեր իրականացնել: Տարբեր ուսումնասիրություններ ու հարցումներ անելով` նման եզրահանգման է եկել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա հավաստմամբ` Հայաստանը պետք է կարողանա զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ առաջարկներով հանդես գալ. «Մենք հարցման ժամանակ մի դեպք հանդիպեցինք, մի տատիկ թոռնիկի հետ եկել էր Հայաստանը տեսնելու: Թոռնիկը մի քանի օր հետո հարցրել է` տատ, Հայաստանում, բացի վանքերից ու եկեղեցիներից ուրիշ բան չկա՞: Սա նշանակում է, որ պետք է նաեւ երիտասարդների համար կարողանանք գրավիչ դառնալ»: Ահարոն Ադիբեկյանի կարծիքով`պետք է զվարճանքի վայրերը ավելացնել, երկրում զբաղմունք լինի, թ’ե ամռանը, թ’ե ձմռանը. «Տաթեւի վանքը, ճոպանուղին, շատ լավա, բայց կգան, մի քանի ժամ կմնան ու կգնան, պետք է ուրիշ բաներ էլ մտածենք: Օրինակ` այլ երկրներում տոնավաճառներ են կազմակերպում»: Պարոն Ադիբեկյանը, միեւնույն ժամանակ, վանքերի ու եկեղեցիների առատությունն է բարձր գնահատում ու առաջարկում դրանք էլ ճիշտ քաղաքականությամբ օգտագործել` զբոսաշրջիկներին գրավելու համար. «Հայաստանը կարող է դառնալ քրիստոնյաների համար սրբավայր, ինչպես Վատիկանը` կաթոլիկների համար»: Սոցիոլոգին, բացի զբոսաշրջության զարգացումից, մտահոգում է նաև այն, որ Հայաստանը բացահայտված չէ հենց հայաստանաբնակների համար. «Առաջինը մեր երկիրը, մեր համար պետք է բացահայտված լինի։ Ես Երեւանում ուսանողներիս հարցնում եմ` ո՞վ է եղել ասենք՝ Սյունիքում. ոչ ոք ձեռք չի բարձրացնում: Նույնն էլ գյուղերում, երեխաները մեծանում են ու Երեւանը` իրենց մայրաքաղաքը չեն տեսնում»: Վիճակագրական տվյալներով՝ Հայաստան այցելել է մոտ մեկ միլիոն մարդ, սակայն այդ մարդկանցից միայն 400.000-ն  է եղել զբոսաշրջիկ: