Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք չենք կարող լինել պախկված», ԲՀԿ-ականը` «Այո»-ի քարոզարշավի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
a702d38959285c5e094a3cd27b977c2a

Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ն համոզված «Այո» է ասում Սերժ Սարգսյանի Սահմանադրության նախագծին։ Արդյո՞ք մինչ այդ Ծառուկյանն էր խանգարում ԲՀԿ-ին. «Ես կխնդրեի անձնավորված հարցեր չտալ»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը։ Այդ դեպքում ի՞նչն էր խանգարում ԲՀԿ-ին, որպեսզի նրանք կողմ լինեին Սերժ Սարգսյանի Սահմանադրության նախագծին, Ծառուկյանի հասցեին փետրվարի 12-ին նրա կոշտ ելույթից առաջ։ Բաբայանն անկեղծ է՝ մենք փոխել ենք մեր դիրքորոշումը. «Աշխարհի բոլոր կուսակցությունները բոլոր երկրներում ըստ քաղաքական իրավիճակի, ըստ մարտահրավերների եւ ստեղծված տարատեսակ իրավիճակների որոշումներ են կայացնում»։ Իսկ փետրվարի 12-ից առաջ ի՞նչ էր կատարվում Վահան Բաբայանի հոգու խորքում, այնտեղ Ծառուկյանից գաղտնի համակրանք կա՞ր Սերժ Սարգսյանի նախագծի հանդեպ. «Իմ ոգու խորքի հետ դուք գործ չունեք, դուք զբաղվեք ձեր ոգով»,- նկատել տվեց նա։ ԲՀԿ-ն Հանրապետականի եւ Դաշնակցության հետ մասնակցելու է նաեւ «Այո»-ի քարոզարշավին, հաստատ դիտորդի դերում չեն մնալու. «Մենք չենք կարող լինել պախկված»,- պարզաբանում է Վահան Բաբայանը։ Վերջինս խոսում է նաեւ հանրաքվեում հնարավոր կեղծիքների դեմ պայքարի մասին։ Շուտ է ասել՝ կպայքարեն, թե ոչ. «Հանրաքվեն եղել ա, կեղծիքները եղել են, մենք էլ չենք պայքարու՞մ էդ կեղծիքների դեմ»։