A
A
Գագիկ Ծառուկյա՞նն էր ԲՀԿ-ին խանգարում «այո» ասել
ԲՀԿ-ն մասնակցելու է Սահմանադրական «այո»-ի քարոզարշավին. այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը։ Նա ասաց, որ երկար քննարկումներից հետո են միացել «այո»-ին։ «Ա1+»-ի այն հարցին, թե Գագիկ Ծառուկյա՞նն էր նրանց խանգարում փետրվարի 12-ից առաջ այո ասել սահմանադրական փոփոխություններին, պրն Բաբայանը պատասխանեց. «Խնդրում եմ՝ մի անձնավորեք»։ Նա նաեւ անպատասխան թողեց այն հարցը, թե ինչպես է ԲՀԿ-ն պայքարելու հանրաքվեի կեղծիքների դեմ՝ ասելով, որ չի ուզում նոստրադամուսություն անել։