Հրազդանի էներգետիկ կազմակերպության բաժնետոմսերի առևտուրը դադարեցվել է
2015թ.-ի սեպտեմբերի 23-ից «ՀՐԱԶԴԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՀրազՋԵԿ)» ԲԲԸ-ի անվանական (սովորական) բաժնետոմսերի առևտուրը կասեցվեց և դադարեցվեց դրանց շրջանառությունը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի ազատ շուկայում: Բաժնետոմսերի անվանական արժեքը կազմում էր 10,000 ՀՀ դրամ, թողարկված քանակը՝ 1,597,430 և շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի ծավալը կազմում էր 15,974,300,000 ՀՀ դրամ: Ընկերության միակ բաժնետերն է «ԻՆՏԵՌ ՌԱՕ» բաց բաժնետիրական ընկերությունը: Ընկերության բաժնետերերի ռեեստրը վարում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միակ բաժնետերն է: