A
A
Արաս Օզբիլիսի առաջին գոլը նոր մրցաշրջանում
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Ռուսաստանի գավաթի խաղարկության «Վոլգա» - «Սպարտակ» խաղում խփեց իր առաջին գոլը նոր մրցաշրջանում: Սպարտակցիներն այդ խաղում պարզապես ջախջախեցին Նիժնի Նովգորոդի թիմին՝ 7:0: Մեր ֆուտբոլիստը 70-րդ րոպեին խփեց հանդիպման վերջին գոլը, բացի այդ, աչքի ընկավ երկու արդյունավետ փոխանցումով: Հարկ է նշել, որ Արաս Օզբիլիսը վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր 2013 թվականի դեկտեմբերին, նույն «Վոլգայի» հետ առաջնության խաղում (6:1): Նա վնասվածքի պատճառով անցած տարի անցկացրել էր ընդամենը մեկ խաղ, իսկ վերականգնվելուց հետո երկար ժամանակ չէր ընդգրկվում «Սպարտակի» մեկնարկային կազմում: