A
A
Լիլիթ Մկրտչյանն այլեւս նահանջելու տեղ չունի
Գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը շարունակում է պայքարը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում ընթացող կանանց շախմատի միջազգային մրցաշարի մրցանակային տեղերի համար: Մեր շախմատիստուհին 6-րդ տուրում հանդիպեց մրցաշարի առաջատար Ալինա Կաշլինսկայայի հետ: Սպիտակներով հանդես եկող ռուսաստանցի մարզուհին կարեւոր հաղթանակ տարավ եւ էլ ավելի ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Լիլիթ Մկրտչյանը 3,5 միավորով շարունակում է տեղ զբաղեցնել առաջին եռյակում, սակայն նա այլեւս նահանջելու տեղ չունի, քանի որ այս սայթաքումից հետո ավելացան հետապնդողները: Այսօր Լիլիթ Մկրտչյանը կմրցի նրանցից մեկի հետ` լեհացի Կարինա Շեպկովսկա-Հորովսկայի հետ, որը ունի 3 միավոր: