Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիա – Հայաստան խաղի տոմսն արժե 15 եվրո

Սպորտ
sport-toms

Հոկտեմբերի 8-ին Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում նախատեսված Ֆրանսիա - Հայաստան ընկերական հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հանդիպման կազմակերպիչները Հայաստանի հավաքականի երկրպագուների համար տրամադրել են հյուսիսային տրիբունայի մեկ սեկցիան, որը կրում է Իտալիայի ազգային հերոս Ջուզեպե Գարիբալդիի անունը: Հայ ֆուտբոլասերների համար նախատեսված տոմսերի գինը կազմում է 15 եվրո: Համեմատության համար նշենք, որ հոկտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան – Ալբանիա ընտրական հանդիպման նույն տրիբունայի տոմսերն արժեն 4000 դրամ (մոտ 7,50 եվրո):