Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը Չինաստանում առանձնազրույց է ունեցել Չեն Գոպենի հետ

Պաշտոնական
unnamed38

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 21-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Պեկին ( Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն): Պատվիրակության կազմում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք: Սեպտեմբերի 22-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պատվիրակության անդամները ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել են ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Չինաստանում հավատարմագրված երկրների դիվանագիտական առաքելությունների, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Դեսպանությունում վարչապետ Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար Չեն Գոպենի հետ: Կողմերը քննարկել են հայ-չինական փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր: Այսօր նախատեսված է վարչապետ Աբրահամյանի հանդիպումները ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի և Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կորպորացիայի փոխնախագահ Սոն Յոնի հետ: ՀՀ կառավարություն