Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժի իշխանությունը մսխել է Հայաստանը». երթ է մեկնարկել

Քաղաքականություն
12023143_1124578057581872_568577156_n

Այս պահին Մատենադարանի մոտից մոտ 50 քաղաքացի երթ է սկսել դեպի ՀՀԿ գրասենյակ։ Երթը կազմակերպել է «Հայազն» կուսակցությունը։ Կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը նշում է, որ երթի նպատակը սթափության կոչ անելն է ՀՀ քաղաքացիներին. «Իշխանությունը զավթածներն այլեւս չպետք է երկիր կառավարեն։ Սերժի իշխանությունը մսխել է  Հայաստանը։ Այս 24 տարիներին իշխանության ներկայացուցիչները մսխելով են զբաղված եղել»,- ասում է Արմեն Մկրտչյանը։ Երթն ուղեկցվում է «Ինքնիշխան Հայաստան», «ՀՀԿ-ն այլեւս անելիք չունի», «Նժդեհը մեզ, Պուտինը՝ ձեզ», «Ազգային հեղափոխություն. Հայաստանը գաղութ չէ» պաստառներով։