Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ որ ասում ես, ավիրված խաղողդ բա ի՞նչ անեն, ո՞նց ընդունեն»,- Սերժ Սարգսյանը՝ կնոջը (տեսանյութ)

Քաղաքականություն
serjik

Անկախության տոնին Եռաբլուր այցելած Սերժ Սարգսյանին այսօր սպասում էին մի խումբ քաղաքացիներ՝ իրենց խնդիրները ներկայացնելու համար։ Մի կին ասում է, որ իր ամբողջ խաղողի բերքը վնասվել է եւ մթերող գործարանները չեն ընդունում. «Բա որ ավերվել է, ի՞նչ է նշանակում, ավերված խաղողը ո՞նց տանեն»,- արձագանքեց Սերժ Սարգսյանը։ «Ավերվել է, ոնց որ ես մեղավոր եմ»,-ասաց կինը։ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է մեղավոր, նա մեղավո՞ր ա, որ չի ընդունում։ Եկել են, նայել են, նկարել են, վնասները կփոխհատուցեն։ Ով որ վարկ ա վերցրել, կարծում եմ, վճարումները կլինեն։ Բա ինձ որ ասում ես, ավիրված խաղողդ բա ի՞նչ անեն, իրանք ո՞նց ընդունեն, եթե խաղողը փչացած ա»։ Սերժ Սարգսյանին այլ մարդիկ էլ էին ուզում մոտենալ, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին։ Քաղաքացինները Սերժ Սարգսյանի հետեւից բղավում էին. «Ես ի՞նչ բանա, մի հատ չի էլ լսում, մի հատ ընդունելություն էլ չի անում»։