Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն կընդունի՞ Ռուբեն Հակոբյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
2e849a47f648e7654a5cd6ac9af5ef25

«Ժառանգության» շարքերից երեկ հեռացած Ռուբեն Հակոբյանը երկար տարիներ եղել է Դաշնակցության շարքերում, այնտեղից դուրս է եկել իր դիմումի համաձայն։ Այսինքն, չի դավաճանել հարազատ կուսակցությանը. «Ռուբեն Հակոբյանին մենք դավաճան չենք համարում եւ արտաքսված չէ նաեւ Ռուբեն Հակոբյանը»,-ասում է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Գագիկ Մելիքյանը «Հանրապետական» կուսակցության շարքերում նույնպես չի տեսնում պարոն Հակոբյանին, սակայն ինքն էլ երբեք չի ասի երբեք. «Ցանկացած դիմում մեզ մոտ քննարկվում է»։ Կա տեսակետ, որ Ռուբեն Հակոբյանն իրականում ուզում է տեղ ունենալ 2017-ին ձեւավորվելիք Ազգային Ժողովում եւ տաքուկ տեղ է ման գալիս։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ոչինչ չի կարող ասել։ Հնչեց հարց՝ կցանկանա՞ք նրա նման պրոֆեսիոնալին տեսնել Հանրապետականի շարքերում «Դա իր ցանկությունն է։ -Այսինքն, կա էդպիսի ցանկություն։ -Ես չգիտեմ»։։ Հանրապետականի հետ այդ կուսակցության անդամակցելու փոքրիկ հնարավորությունն անգամ պարոն Հակոբյանը չի քննարկել Գագիկ Մելիքյանի հետ։ Բայց մտերմություն նրանց միջեւ կա «Մենք բոլորի հետ մտերիմ ենք»։ Սակայն դա չի նշանակում, որ Հանրապետականն արդեն այսօր պատրաստ է Ազգային Ժողովում գրեթե ոչ մի խոսք չասող Մանվել Գրիգորյանին փոխարինել Ռուբեն Հակոբյանով «Նման համեմատություններ երբեւէ չանեք։ -Ես նկատի ունեմ ամբիոնից հնչող քաղաքական տեքստերի... –Ես ամեն ինչ նկատի ունեմ՝ նման համեմատություններ չանեք»։