A
A
«Հայաստանը լիովին կախվածություն է ձեռք բերել Ռուսաստանից»
Տնտեսական հարցերի փորձագետ Վահագն Ղազարյանի կարծիքով՝ անդամակցելով ԵՏՄ-ին՝ Հայաստանը լիովին կախվածություն է ձեռք բերել Ռուսաստանից. «Մեր տնտեսությունը ապրում է խորը ճգնաժամ՝չնայած այն հայտարարություններին, որ մենք տնտեսական աճ ենք ունեցել։ Եթե վերցնում ենք զուտ առեւտրային թվեր, մենք տեսնում ենք, որ այդպես չէ»։ Իրավիճակից դուրս գալու հույսը, ըստ տնտեսագետի, հենց Ռուսաստանի զարգացումն է. «Կանխատեսումս ցանկության ձեւով է, լավ կլինի, որ Ռուսաստանը ավելի բաց քաղաքականություն վարի, որի արդյունքում մեզ մոտ էլ կարող է իրավիճակը մի քիչ լավանա։ Շատ տխուր իրավիճակա»։ Ավելին՝ տեսանյութով