Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացիներին Գագիկ Ծաուկյանը հուսախա՞բ է արել

Հասարակություն
xaxox

Արմավիրի բնակիչները մարզպետի եւ ոստիկանության պետի հորդորներին անսալով՝ բացեցին միջպետական ճանապարհը, որ փակել էին վաղ առավոտից։ Խնդիրն այն է, որ գյուղացին չի կարողանում իրացնել իր խաղողը։ Գյուղացիները պնդում են, որ Գագիկ Ծառուկյանը յուրաքանչյուր գյուղացուց խոստացել է մթերել 40 տոննա խաղող, սակայն հիմա 4 տոննա է մթերում։ Նրանց խոսքերով՝ իրենց ողջ աշխատանքը այս պահին այգիներում փչանում է, իրենք էլ անելանելի վիճակում են՝ այգիները մշակելու համար նույնիսկ տներն են գրավ դրել։ Գյուղացիներից մեկն էլ նշեց, որ կոնյակի գործարանը մթերում է մեծահարուստ գործարարների՝ օրինակ Էդուարդո Էռնեկյանի այգիների խաղողը։ «Մարդիկ մեղք են, ընդունեք խաղողները»,- խնդրում են նրանք։ Գագիկ Ծառուկյանի կոնյակի եւ գինու գործարանից խոստացան մեզ ավելի ուշ պարզաբանում ներկայացնել։