A
A
Լեւոն Արոնյանը լքեց Բաքուն
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Բաքվում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում չկարողացավ հաղթահարել 1/32 եզրափակիչ փուլը: Այսօր կայացած թայ-բրեյքի առաջին պարտիայում նա սպիտակներով պարտվեց ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյին: Երկրորդ պարտիայում մեր շախմատիստը կրկին անվստահ հանդես եկավ եւ երկրորդ պարտությունը կրեց: Այդպիսով, Լեւոն Արոնյանը զիջեց 1:3 հաշվով եւ ավարտեց ելույթները Բաքվում: Մինչ այդ պայքարից դուրս էին մնացել մեր մյուս մասնակիցները` Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: