Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ!եմ»-ի անդամները միացել են պատգամավորի նախաձեռնությանը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
untitled7

Այսօր մեկնարկեց «Լուսավոր Հայաստան» հասարակական-քաղաքական նախաձեռնության գործունեությունը։ Նախաձեռնության անդամները դեռևս հրաժարվում են հրապարակային ելույթներից և միջոցառումներից։ Նրանք խոստանում են առաջիկայում իրենց հիմնական գաղափարները ներկայացնել տեսանյութերի միջոցով։ Նախաձեռնության գործունեության մեկնարկի մասին այսօր հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ համացանցում տեղադրելով շարժման առաջին տեսահոլովակը, որում նաև «Դեմ!եմ» նախաձեռնության ակտիվ անդամներն են, ինչը շարժման անդամ Մանե Թանդիլյանի խոսքով տրամաբանական է։ «Մենք պատրաստվում ենք այլևս ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու մեր երկիրը արժանապատիվ ու մարդավայել պետություն դարձնելու գործում։ Նախաձեռնությունը բաղկացած է բազմաթիվ լուսավոր, առաջադեմ ու հետևողական մարդկանցից, հետևաբար «Դեմ!եմ»-ի անդամների ներգրավվածությունը բնական է և տրամաբանական»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Մանեն։ «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը խոստանում է հաստատել «նոր տեսակի քաղաքական մշակույթ, որը հիմնված կլինի հրապարակային քաղաքականության և քաղաքակիրթ բանավեճի վրա»: