Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը եւ Սուսաննա Գաբոյանը խաղաղությամբ բաժանվեցին Ռուսաստանից

Սպորտ
sport-chess1

Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունում այսօր կայացան վերջին 13-րդ տուրի պարտիաները: Տղաների առաջնությանը մասնակցող գրոսմայստեր Կարեն Հ.Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Դմիտրի Գորդիեւսկու հետ, վաստակեց 7,5 միավոր եւ տեղ զբաղեցրեց երկրորդ տասնյակում: Աղջիկների մրցաշարում հանդես եկող առաջին կարգային Սուսաննա Գաբոյանը վերջին տուրում նույնպես ոչ-ոքի արեց` խաղաղ դաշն կնքելով վիետնամցի Նգուեն Թի Թույ Տրինի հետ: Նա 13 հնարավորից վաստակեց 7,5 միավորով եւ դարձյալ երկրորդ տասնյակում տեղ զբաղեցրեց: