Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանի խաղը Բաքվում շատ լարված է անցել

Սպորտ
sport-gabriel

Բաքվում մեկնարկած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում ամենալարվածը ստացվեց Գաբրիել Սարգսյան – Մատեուշ Բարտել հակամարտությունը: Հիշեցնենք, որ մեր շախմատիստը միայն «արմագեդոնում» կարողացավ առավելության հասնել իր մրցակցի նկատմամբ եւ մտավ հաջորդ փուլ: Այդ լարվածությունը անգամ նկատվում է  ներկայացվող լուսանկարներում: Մեկն արված է Բաքվում, շախմատիստների վերջին պարտիայի ժամանակ: Երկրորդ լուսանկարը տեղադրված է եղել Գաբրիել Սարգսյանի ֆեյսբուքյան էջում, որտեղ նրա հարազատները համակարգչով հետեւում են հենց այդ վճռորոշ պահին: sport gabriel 2