A
A
Ինչպես է Գյումրին դիմավորում չեմպիոնին (տեսանյութ)
Գյումրեցիները երեկ ուշ երեկոյան դիմավորել են Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Հունահռոմեական ոճի ըմբիշի հերթական հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել: Երկրպագուները մարզիկին դիմավորել են «Զվարթնոց» օդանավակայանում և ուղեկցել մինչև Գյումրու Վարդանանց հրապարակ: Սպիտակ Արջից հաջորդ ակնկալիքը Օլիմպիական ոսկին է: Հիշեցնենք, որ Լաս Վեգասում կայացած ըմբշամարտի Աշխարհի առաջնության եզրափակչում գյումրեցի ըմբիշը առավելության էր հասնել 2012 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն իրանցի Ռեզաիի նկատմամբ: «Ցայգ» ՀԸ տեսանյութը