A
A
Լեւոն Արոնյանը Բաքվում «նոկաուտի» ենթարկեց իր մրցակցին
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մտավ Բաքվում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչ: Այսօր կայացած առաջին փուլի երկրորդ պարտիայում նա սեւերով վստահ հաղթեց լյուքսեմբուրգցի միջազգային վարպետ Մայքլ Վիդենկելլերին՝ «նոկաուտի» ենթարկելով էնդշպիլում: Այդպիսով, ընդհանուր հաշիվը դարձավ 2:0, եւ Լեւոն Արոնյանը մտավ հաջորդ փուլ, որտեղ կհանդիպի Դենիս Խիսմատուլին (Ռուսաստան) – Ալեքսանդր Արաշչենկո (Ուկրաինա) զույգի հաղթողի հետ: