Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղվանից նստացույց՝ նախագահական նստավայրի առջև (տեսանյութ)

Հասարակություն
gov4

Հանրապետության 33 թաղամասի բնակիչները վաղվանից նստացույց են սկսելու նախագահական նստավայրի առջև։ Նրանք այս որոշումը կայացրեցին այն բանից հետո, երբ հանդիպեցին կառավարության ներկայացուցիչ Հայկ Դավթյանի հետ և որևէ հստակ պատասխան չստացան։ Հյուսիսային պողոտայի, Կոնդի և «Տոնուս» ընկերությունից խաբված բնակիչները կրկին պահանջում են իրենց բնակարանները։ Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր էլ նրանք կրկին հավաքվել էին գործադիր մարմնի շենքի մոտ՝ իրենց խնդրի լուծումը ստանալու ակնկալիքով։ Արդեն 8 տարի է կառավարության որոշմամբ նրանք մնացել են անտուն։ Կառավարության ներկայացուցիչ Հայկ Դավթյանը նշեց, որ ուշ թե շուտ բոլորի բնակարանային հարցերն էլ լուծվելու են։