Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմեկնեն սահմանամերձ բնակավայրեր՝ բժշկական օգնություն ցուցաբերելու

Հասարակություն
aroxj-nax

ՀՀ կառավարության նախապես ծրագրավորված օրակարգի համաձայն մինչև  սեպտեմբերի 20-ը առողջապահության ոլորտի առաջատար մասնագետները Երևանից կմեկնեն ՀՀ  Տավուշի մարզի  սահմանամերձ բնակավայրեր  տեղի բնակչությանը, հատկապես՝ երեխաներին,  անհրաժեշտ բժշկական  օգնություն ցուցաբերելու նպատակով: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի առաջարկով բժիշկներին կմիանան նաև հոգեբանները։ Նախարարը բազմիցս այցելել է Հայաստանի սահմանամերձ համայնքներ։ Այդ բնակավայրերում անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը նրա մշտական ուշադրության կենտրոնում է: