Ինքնասպանության փորձ կատարած անձի վիճակը ծայրահեղ ծանր է
Այսօր առավոտյան ինքնասպանության փորձ կատարած՝ կառավարության անվտանգության ծառայության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը։ Վիրահատությունը տևել է մոտ 4 ժամ, տղամարդը դեռ գիտակցության չի եկել։ «Նրա վիճակը ծայրահեղ ծանր է»,-նշեց պարոն Սահակյանը։ Հիշեցնենք, որ առավոտյան կառավարության աշխատակցին գտել էին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության փորձի հասցնելը): Ըստ մամուլում տարածված լուրերի՝ Լյուդվիգ Հովհաննիսյանը գրություն է թողել. ինքնասպանության դիմելու պատճառը ֆինանսական խնդիրներն են։