Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տ. Ուրիխանյանի հեղինակած նախագիծը՝ ընդդեմ բյուրոկրատիայի

Քաղաքականություն
nkar000012

Այս շաբաթվա ընթացքում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների, պետական իրավական հարցերով և տնտեսական հարցերով հանձնաժողովներում քննարկվելու են չորս օրենսդրական նախաձեռնություններ, որոնց նպատակը մի շարք ոլորտներում օրենսդրական կարգավորումներ ապահովելն է: Դրանք են՝ «Կուսակցությունների մասին» օրենքում, «Ընտրական» օրենսգրքում, «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» օրենքում և  «Լիցենզավորման մասին» օրենքում իրականացվող փոփոխությունները: Այսօր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվելու է պատգամավոր Տ. Ուրիխանյանի հեղինակած «կուսակցությունների մասին» օրենքում փոփոխության նախագիծը: Այն նպատակ ունի վերացնելու կուսակցությունների գրանցմանը խոչընդոտող բյուրոկրատական արգելքը:   ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի գրասենյակ