Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարելի էր գոնե մեզնից տան վարձքի կեսը վերցնել». սիրիահայ

Հասարակություն
siriahay

Սիրիահայ Ներսես Հարոյանը մոտ մեկ տարի է՝ Հանրապետության հրապարակի գետնանցումի տակ գտնվող տաղավարներից մեկում լուսամփոփներ է վաճառում։ «Վաճառքը քիչ է։ Չենք կրնար փող աշխատիլ»,-ասում է նա։ Հայաստանում պայմանները սիրիահայի համար այնքան էլ բարվոք չեն։ Վարձով է բնակվում, աշխատանքային տարածքը նույնպես վարձակալում է։ «Շատ դժվար է։ Ես չեմ ասում՝ սուրիահայերը որևէ գումար չտան, բայց կարելի էր գոնե մեզնից տան վարձքի կեսը վերցնել, տարածքի համար գումարի կեսը վճարեինք»,-ասում է Ներսեսը։ Սիրիայում նա նույն գործով է զբաղվել։ Պատերազմը ստիպել է հազարավոր սիրիահայերի նման, թողնել տունն ու ունեցվածքը, խանութը և փախչել. «Հոն լավ կապրեինք, հիմա այստեղ որ գնորդը քիչ է, չեմ կրնար ապահովիլ ընտանիքս»։ Ասում է, որ իր հաճախորդների թվում թե տեղացիներ են, թե սիրիահայեր։ Այլ երկիր տեղափոխվելու ցանկություն Ներսեսը չունի, պարզապես հույս ունի, որ իր նման հազարավոր սիրիահայերի հոգսն ի վերջո մի փոքր կթեթևանա Հայաստանում։ «Արտոնություններ մի փոքր տան, մինչև մենք ոտքի կանգնենք»,- սա է նրա միակ ցանկությունը։ siriahay 2