Հայաստանում բնակչության թիվն ըստ ՀԱՎԾ-ի կազմում է 3 մլն 5500 մարդ (տեսանյութ)
Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում բնակչության թիվը կազմում է 3 մլն 5500 մարդ։ Նախորդ տարվա համեմատ բնակչության թիվը պակասել է 4300-ով։ Այսօր այս տվյալները ներկայացրել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքերով՝ ծնելիության մակարդակը եւս նվազել է 2,8 տոկոսով։ « Ծնվածների քանակը 2015 թ առաջին վեց ամիսներին կազմել է 18 հազար 719, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 19 հազար 249 մարդ»,- ասաց Կարինե Կույումջյանը։ Նրա խոսքերով՝ այս տարվա առաջին կիսամյակում նվազել է նաեւ ծնելիության մակարդակը` 2,8 տոկոսով: Ծնվածների քանակը այս տարվա առաջին վեց ամիսներին կազմել է 18 հազար 719, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 19. 249-ի փոխարեն։ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքերով՝ ամենաշատ ծնունդները գրանցվել են Երեւանում, որին հաջորդում են Արագածոտնի եւ Կոտայքի մարզերը։ Իսկ ծնելիության ցուցանիշն առավել անկում է ապրել Գեղարքունիքի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում։ Ի դեպ, այս տարվա հինգ ամիսներին ծնվել է 7 հազար 270 աղջիկ եւ 8 հազար 148 տղա։ Հայ ծնողները գերադասում են աղջիկներին տալ Նարե, Մարի, Մարիա, Մանե, Անահիտ, Միլենա, Մարիամ, Անգելինա, Էլեն, Անի, իսկ տղաներին՝ Դավիթ, Նարեկ, Տիգրան, Հայկ, Ալեքս, Գոռ, Արման անունները։