Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության պետը ՀՀ ՊՆ-ում

Քաղաքականություն
e40ad2ea-bbfe-4ecd-a91a-3cdf0fa46d11_w974_n_s

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հուլիսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային նշանակության ռազմաքաղաքական, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում երկու երկրների անվտանգության ապահովման շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: ՌԴ պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են նաև ՀՀ ՊՆ, ԶՈւ ԳՇ ռազմական հետախուզության ղեկավարության հետ հանդիպումներ: