Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Ազատության հրապարակում ԱԻՄ-ի հրավիրած հանրահավաքն է (տեսանյութ)

Քաղաքականություն
Paryur

Ազատության հրապարակում այս պահին հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ, ԱԻՄ-ի հրավիրած հանրահավաքին մասնակցելու համար։ Այստեղ են գտնվում նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և Հիմնադիր Խորհրդարանի անդամներ։ Ըստ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի, հանրահավաքի նպատակը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումներ իրականացնելն է։ Նա իր ելույթում նշեց, որ այն փոփոխությունները որոնք առաջարկվում են սահմանադրական փոփոխությունների նախագծում, պարզապես անընդունելի և մերժելի պետք է լինեն հասարակության կողմից, քանի որ այն ամբողջությամբ հակաժողովրդավարական և հակամարդկային նախագիծ է։ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացրել է Սերժ Սարգսյանը և նա է այն ներկայացնելու ԱԺ։ Դա նշանակում է որ հասունանալու է իմպիչմենտի հարցը, իր ելույթում ասաց Անդրիաս Ղուկասյանը։