A
A
Նոր հայց՝ Հայկ Կյուրեղյանի դեմ (տեսանյութ)
Նախորդ տարվա հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի գործով մեղադրական ճառն այսօր չընթերցվեց։ Դատավոր Արմեն Բեկթաշյանը տեղեկացրեց, որ գործով տուժողներից մեկը քաղհայց է ներկայացնելու Հայկ Կյուրեղյանի դեմ, ուստի նա պետք է ներկայացնի հայցը, նոր հետո դատաքննությունն ավարտվի։ Այսօրվա դատական նիստին Հայկ Կյուրեղյանը կրկին չէր բերվել դատարան։ Անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար դատավոր Բեկթաշյանը նրան հեռացրել է նիստերի դահլիճից։ Հայկը հրաժարվել է նաեւ հանրային պաշտպանից։ Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 25-ին։