Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արարատյան դաշտում կիրականացվի կաթիլային ոռոգման փորձնական ծրագիր. ԷկոԼուր

Տնտեսություն
072023122911

ՀՀ գյուղտնտեսության նախարարությունը պետական բյուջեի միջոցներով Արմավիրի մարզի Ակնալիճ, Շենիկ և Արարատի մարզի Ջրաշեն, Արմաշ համայքներում` 1-ական հեկտար հողատարածքներում, կիրականացնի կաթիլային ոռոգման համակարգի ներդրման փորձնական ծրագիր: Այս մասին ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հողային ռեսուրսների և պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: «Մենք ունենք առանձին հողատարածքներ, որոնք համարվում են գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող տարածքներ, որտեղ սովորական  ոռոգման նորմաներով նախատեսված չափաքանակները բացարձակապես չեն բավարարում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման համար: Կարծում եմ` այս ծրագիրը կդառնա օրինակ` այն ընդարձակելու համար: Չնայած, մենք մի շարք տարածքներում այսօր արդեն ունենք կաթիլային ոռոգման օրինակը»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում