Մետրոպոլիտենի աշխատակիցների հայցը բավարարվեց մասնակի. Առավոտ
Այսօր, Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրավասության առաջին ատյանի դատարանում մեկ տարուց ավելի ձգվող Երեւանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցների գործով դատական վճիռը բավարարվեց մասնակի: Դատավորը Սիմիզար Հովսեփյանը հայտարարեց վճիռը, ըստ որի՝ հայցվորներ Սեւակ Հովհաննիսյանի Անդրանիկ Գեւորգյանի եւ Գագիկ Գալստյանի հայցը բավարարել մասնակի՝ անվավեր ճանաչել Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի 14.02. 2014 թվականի 3 աշխատակիցներին գործից ազատելու հրամանը: Հօգուտ հայցվորների Մետրոպոլիտեն ՓԲԸ-ից բռնագանձել միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդը ամբողջ ժամանակահատվածի համար, սկսած ազատման հրամանի օրվանից մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավորը հայտարարեց նաեւ, որ աշխատակիցների հետ կնքած պայմանագիրը վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ համարել լուծված: Ամբողջական հոդվածը` այստեղ