A
A
Հանդիպում Տիգրան Մանսուրյանի հետ. մուտքն ազատ է
Վաղը` հուլիսի 18-ին, Երեւանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նախատեսված է զրույց-հանդիպում անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ: Մուտքն ազատ է: Հանդիպմանը ներկա գտնվողների հետ մաեստրոն կզրուցի Կոմիտասի մասին: Միջոցառումը կունենա երաժշտական մաս, որին կմասնակցեն մեցոսոպրանո Աննա Մայիլյանն ու դաշնակահար Էլեն Կիրակոսյանը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Տիգրան Մանսուրյանի հետ հանդիպումը՝ ժամը 17:00-ին: