Նոր սերունդը սովորում է ոչ թե ուսուցչից, այլ ինտերնետից (տեսանյութ)
Ավելի քան 110 աշակերտ հանրապետության մարզերից ու Երևանից ամառային հանգիստն անցկացնում է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության՝ ծաղկաձորյան ամառային ճամբարում։ Կազմակերպվել էր «Բիզնես-առաջադրանք» մրցույթը, որի ընթացքում ի հայտ եկավ լավագույն գաղափար ներկայացրած թիմը։ Հաղթող երեխաները պարգևատրվեցին Ռալֆ Յիրիկյանի կողմից։ Վերջինս հանդես եկավ նաև դասախոսությամբ՝ ընկերության սակագնային քաղաքականության մասին։ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը կարևորում է երեխաների կրթության և ժամանցի համատեղումը. «23-րդ անգամ անցկացվող ճամբարի շրջանակներում անցկացվող այս համատեղ ձեռնարկը նպատակ ունի ամուր կապ և երկխոսություն ստեղծել բիզնեսի և կրթության միջև»։ Մանրամասները՝ տեսանյութում