A
A
Նախագահ Սահակյանը կարեւորել է բանակում իրականացվող ստուգումները
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին մասնակցել է պաշտպանության բանակի բարձրագույն սպայական անձնակազմի նիստին, որի ընթացքում ամփոփվել են զինված ուժերում իրականացված ստուգումների արդյունքները: Նախագահ Սահակյանը կարեւորել է բանակում իրականացվող ստուգումները` նշելով, որ դրանք մեծապես նպաստում են զինված ուժերի մարտունակության բարձրացմանը: Երկրի ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ` ընդգծելով, որ վերհանված բոլոր թերացումները պետք է անվերապահորեն եւ սահմանված ժամկետներում վերացվեն: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ