Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները չեն հավատում նոր խոստումներին և պահանջում են վարչապետին (տեսանյութ)

Տնտեսություն
nairit-1

Այս պահին կառավարության շենքի դիմաց են նաիրիտցիները, որոնք վճռական են տրամադրված, եւ հայտարարել են,թե չեն հեռանա, մինչեւ չլուծվի իրենց աշխատավարձերի հարցը։ «Նաիրիտ»-ի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտարարեց, որ կառավարության նիստի ժամանակ հայտարարել են, թե աշխատավարձերը կբաժանվեն մինչեւ ամսվա վերջ, եւ առաջարկվել է, որպեսզի գան եւ աշխատավարձերի ստացման օրերի ժամանակացույց ստանան։ Դա հարուցեց աշխատակիցների վրդովմունքը։ Նրանք շեշտում են, որ չեն հավատում. «Անընդհատ խաբելով՝ էսօր-էգուց, փորձում են փափուկ բարձ դնել մեր գլխի տակ։ Նրանք պահանջում են հանդիպում վարչապետի հետ»։