Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասիլյասի կինը թողել է աշխատանքը հանուն ամուսնու

Սպորտ
sport-kasiljas

Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի կինը` Սարա Կարբոներոն, թողել է  աշխատանքը, որպեսզի մշտապես լինի ամուսնու կողքին: Բանն այն է, որ անվանի դարպասապահը 25 տարի Մադրիդի «Ռեալի» տարբեր թիմերում խաղալուց հետո, տրանսֆերի հանվեց եւ տեղափոխվեց պորտուգալական «Պորտու» ակումբ: Սարա Կարբոներոն, որը աշխատում է իսպանական սպորտային հեռուստաընկերություններից մեկում, ամուսնուն աջակցելու համար իր հաշվին մեկ տարվա արձակուրդ է վերցրել: Իկեր Կասիլյասն արդեն գտնվում է Պորտուգալիայում: Նա «Պորտույում» հանդես կգա ոչ թե իր ավանդական 1, այլ 12 համարի տակ: