Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնական Ստեփանակերտը` Ուորլիքին. ո՞նց եք պատկերացնում. panorama.am

Քաղաքականություն
d2307faef272cd866ec1bfb6bb85a746

Պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում մնացել է անփոփոխ. կարևորագույն առանցքային ուղղությունն այն է, որ վերացվեն հակամարտության պատճառները և ոչ թե հետևանքները: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը: «Եթե փորձ է արվում հետևանքներին անդրադառնալ, առանց պատճառները հաշվի առնելու, սա լավ բանի չի բերելու: Այն, որ այսօր ունենք այլ սահմաններ, այլ ռազմաքաղաքական իրավիճակ, սա պատերազմական պատճառների հետևանք է, եթե այդ պատճառները չեն լուծվում, ո՞նց կարող ենք անդրադառնալ հետևանքներին», -հավելեց խոսնակը: Նրա խոսքով, այն պարագայում, երբ Արցախի կարգավիճակի վերջնական քաղաքական լուծում չկա, ապա տարածքների վերադարձի կամ այլ հարցերի վերաբերյալ խոսել հնարավոր չէ: «Մենք բազմիցս ասել ենք, որ դեմ չենք քննարկել ցանկացած հարց, որ պատրաստ ենք քննարկել փախստականների խնդիրը, բայց դա պետք է լինի հավասար սկզբունքների հիման վրա: Չի կարող ադրբեջանական փախստականը վերադառնալ, եթե հայ փախստականը չի վերադառնում Բաքու, Սումգայիթ և այլ քաղաքներ, այնտեղ, որտեղ ինքը ապրել է, արարել», -նշեց Արցախի նախագահի ներկայացուցիչը: Նա պնդեց, որ սահմանների վերադարձի հարց չի կարող լինել հենց միայն այն պատճառով, որ դա Արցախի ժողովրդի անվտանգությունը չի կարող երաշխավորել: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում