A
A
Ոստիկանությունն անհեթեթ է համարում ճնշումների մասին խոսակցությունները
«Ես նման անհեթեթ խոսակցություններ չեմ ուզում մեկնաբանել»,- «Ա1+»-ի՝ ոստիկանական ճնշումների վերաբերյալ հարցադրմանն այսպես արձագանքեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ «Կլինեն փաստեր, կճշտենք, կասենք»,-հավելեց նա։ Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը հայտնել էր, թե շարժման համակարգող խմբի անդամների նկատմամբ ոստիկանության կողմից ճնշումներ են իրականացվում։ Ըստ նրա՝ ոստիկանները, իմանալով այդ մարդկանց անձնական տվյալներն, այցելում են նրանց բնակարաններ, ընտանիքի այլ անդամների ներկայությամբ հորդորում են զերծ մնալ հավաքների մասնակցելուց, դուրս չգալ փողոց։