Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլավորները հերքեցին, թե որեւէ կուսակցությունից են

Հասարակություն
hacadul

Ցուցարարներից երկուսը՝ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Պարիկյանը, երկրորդ օրն է Բաղրամյան փողոցի սկզբնամասում հացադուլ են հայտարարել։ Մեզ հետ զրույցում նրանք հերքեցին այն լուրերը, թե որեւէ կուսակցությունից են։ Մասնավորապես՝ Հարությունի (նկարում՝ ձախից) մասին ասում էին, թե նա ՀՀԿ-ից է։ Հարությունը նշեց. «Մենք որեւէ կուսակցության չենք պատկանում։ Հենց մարդ մի լավ բան է ուզում անել, միանգամից ինչ-որ խոսակցություններ, պիտակավորումներ են սկսում տալ… Ես այս հացադուլն անում եմ նաեւ հենց այդ մարդկանց համար, որպեսզի իրենք տանը չնստեն եւ միանան մեր պայքարին»։ Առայժմ նրանց հացադուլին որեւէ մեկը չի միացել։