Ակցիայի մասնակիցները պարում են անձրևի տակ
Հորդառատ անձրևը խաթարեց Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ նստացույց իրականացնող քաղաքացիների առօրյան: Հորդառատ անձրևի հետևանքներից պատսպարպվելու համար նրանք ստիպված եղան թաքնվել մոտակա շենք շինություններում, խանութներում, իսկ որոշները չկարողացան ապաստարան գտնել` մնալով փողոցում:
Քաղաքացիների մի մասը շարունակեց մնալ անձրևի տակ` «Հայաստան-Հայաստան», «Սերժիկ հեռացիր» վանկարկումներ ու կոչեր հնչեցնելով: Նստացույց իրականացնող քաղաքացիներից ոմանք նույնիսկ անձրևի տակ պարում էին, ոմանք` շարունակում էին նստած մնալ գետնին:
Քաղաքացիները շարունակում են միմյանց սնունդ բաժանել, տիրում է բարձր կարգապահություն և տրամադրություն:
Ակցիայի մասնակիցները քիչ առաջ ՀՀ ժողովրդի կողմից թալանչիներին ժապավենով ծաղկեպսակ մոտեցրին: Երբ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ ծաղկեպսակը բերած քաղաքացիներին` նրանք ծաղկեպսակը հետ շրջեցին և վերադարձրին աղբամանների մոտ:\
