A
A
Փաստաբաններն իրազեկում են ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող նստացույցի մասնակիցների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու նպատակով Փաստաբանների պալատը իրազեկումներ է անցկացրել՝ քաղաքացիներին բաժանելով նրանց իրավունքների մասին գրականություն։ «Իրազեկման ակցիա ենք իրականացնում, որ քաղաքացիներն իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները հանրահավաքների ընթացքում։ Բացի այդ, բաժանում ենք այն փաստաբանների հեռախոսահամարները, ովքեր կամավոր պատրաստ են տուժած կամ վկա քաղաքացիներին իրավական օգնություն ցուցաբերել»,- Ա1+-ի հետ զրույցում նշում է Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը։