Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հո բոմժի նման ստվարաթղթի կառոբկայի մեջ չպետք է ապրեմ». ԵՊՀ ռեկտոր. tert.am

Կարևոր լուրեր Հասարակություն
aram-simonyan

Շատ տգեղ բան է, երբ մարդու ունեցվածքը սկսում են հաշվել: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով իր ունեցվածքի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին: «Պետք է ասեմ, որ մինչև ռեկտոր դառնալը շատ ավելի անշարժ գույք եմ ունեցել: Հիմա ապրում եմ հորիցս ժառանգություն ստացած տանը: Տատիկիցս առանձնատուն էի ստացել Կարպի գյուղում, որը վաճառել եմ և Դիլիջանում տուն եմ գնել, հիմա էլ Բլուր թաղամասում եմ տուն կառուցում, եթե Աստված կամենա, առաջիկա տարիներին կավարտեմ շինարարական աշխատանքները... Հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթի «կառոբկայի» մեջ չպետք է ապրեմ: Ձկնորսության համար 10 հատ շատ լավ ձկնորսական կարթ ունեմ, լավ նոութբուք ունեմ, շատ լավ գրադարան ունեմ, որի 70%-ը նվիրել եմ ԵՊՀ-ին»,- շարունակելով թվարկել իր ունեցվածքը՝ հեգնանքով ասաց Արամ Սիմոնյանը: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում